211652_close_icon
views-count6437 դիտում article-date 10:13 08-04-2017

Թբիլիսիում կբացվի «Քարֆուրի» ևս երկու սուպերմարկետ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա ընթացքում Թբիլիսիում կբացվի «Քարֆուրի» ևս երկու սուպերմարկետ: Այս մասին գրում է commersant.ge պարբերականը՝ հղում անելով հենց «Քարֆուրին»: Ֆրանսիական այս ցանցը փաստորեն կունենա երեք սուպերմարկետ Թբիլիսիում: Սա ուշագրավ է այնքանով, որ նույն այդ ցանցը Հայաստանում ունի միայն մեկ սուպերմարկետ, որի գործերը, մեղմ ասած, շատ վատ են: Բնական հարց է ծագում, թե որն է դրա պատճառը: Հիշեցնենք, որ «Քարֆուրը» արդեն պայմանավորվածություն ուներ «Դալմա մոլի» հետ դրա տարածքում սուպերմարկետ բացելու վերաբերյալ, սակայն վերջին պահին «Քարֆուրին» դուրս հրավիրեցին այդտեղից և ուղարկեցին «Երևան մոլ»: Դրանից հետո կոշտ պայմաններ դրեցին «Քարֆուրի» առաջ, ինչպիսիք չեն դրվում այլ սուպերմարկետների առաջ: Երևանյան «Քարֆուրի» գրեթե չգոյության մյուս պատճառներն էին վատ մենենջմենտը և, ըստ շրջանառվող լուրերի, նաև որոշ անձանց հետ ունեցած ոչ հրապարակային հարաբերությունները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր