Խոշոր հրդեհ Մոսկվայում. զոհվել է 7 հրշեջ-փրկարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի Ամուրսկայա փողոցում գտնվող պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, որի մակերեսը հասել է 1500 քմ-ի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրդեհի մարման աշխատանքների ժամանակ փլվել է հատակը, ինչի հետևանքով հրշեջներն ընկել են այրված տարածքի մեջ:
Հաղորդվում է, որ կորած հրշեջների թիվը հասել է 7-ի, ևս 3 աշխատակից անհետ կորած է համարվում:
Այս պահին հայտնի է, որ զոհված հրշեջ-փրկարարներից 2-ի դին հայտնաբերվել և դուրս է բերվել հրդեհի վայրից:
Տեսանյութն՝ [url=https://life.ru/t/%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/907183/kisloroda_u_propavshikh_spasatieliei_ostavalos_na_30_minut]այստեղ[/url]