Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 9-ին Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին։
Ազգային ժողովի նախագահը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և Շուշիում` Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ։
Այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օրենսդիր մարմինների ղեկավարների հանդիպումը