211652_close_icon
views-count1915 դիտում article-date 21:15 22-09-2016

Կայացել է Հայաստանի և Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերին: Նախարարները մտքեր փոխանակեցին արդի միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը Սինգապուրի իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Նմանատիպ նյութեր