211652_close_icon

Կայացել է Հայաստանի և Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

views-count1363 դիտում article-date 19:12 22-09-2016
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսլանդիայի արտաքին գործերի, արտաքին առևտրի նախարար Լիլյա Ալֆրեդսդոտիրի հետ: Հանդիպմանն անդրադարձ արվեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներին։ Կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, առևտրատնտեսական կապերի աշխուժացումը։

Նմանատիպ նյութեր