211652_close_icon

Իմ պատասխանը կտամ այն մարդուն, ով ինձ կառաջարկի. Մովսես Հակոբյան. «Ժամանակ»

views-count4106 դիտում article-date 09:34 22-09-2016
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ժամանակ»–ի հետ զրույցում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով կառավարության կադրային փոփոխությունների մասին հարցին, թե արդյոք իրեն տեսնում է պաշտպանության նախարարի պաշտոնի հնարավոր հավակնորդների շարքում, պատասխանեց. «Նախարարը քաղաքական պաշտոն է, գիտեք՝ կառավարությունում այսօր պաշտոնակատարներ կան, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, երբ նշանակումները լինեն, հասարակությունը կիմանա»։ Հարցին՝ իրեն առաջարկ չի՞ եղել, Մովսես Հակոբյանը բացասական պատասխան է տվել։ Այնուամենայնիվ, եթե լինի ի՞նչ է պատրաստվում անել, Մ. Հակոբյանն պատասխանել է. «Իմ պատասխանը կտամ այն մարդուն, ով ինձ կառաջարկի»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր