«Boeing» ավիաընկերությունը Իրանին ինքնաթիռներ վաճառելու թույլտվություն է ստացել
Ամերիկյան կառավարությունը թույլատրել է «Boeing» ավիաընկերությանը ինքնաթիռներ վաճառել Իրանին, հայտնում է Ria Novosti-ն։
Ինչպես նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, խոսքը գնում է 100-ից ավելի ինքնաթիռների մասին, որի ընդհանուր արժողությունը գնահատվում է 25 մլրդ ԱՄՆ դոլար։
Airbus ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ջասթին Դյուբոնի խոսքով՝ շատ շուտով իրանական կողմը առաջինը կստանա A320 և A330 օդանավեր։