Իրանի Iran Air ավիաընկերությունը 80 Boeing օդանավ ձեռք կբերի ԱՄՆ-ից
Իրանի Iran Air ավիաընկերությունը ամերիկյան Boeing ընկերության հետ պայմանագիր է ստորագերլ՝ 80 օդանավ Իրան մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Նոր պայմանագրի մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Ֆարհադ Փարվարեշը:
Նշվում է, որ համաձայնությունը ստորագրվել է Թեհրանում, ըստ որի՝ Iran Air ավիաընկերությունը կստանա 50 Boeing 737 և 30 Boeing 777 օդանավ:
Ըստ Փարվարեշի խոսքերի՝ օդանավերի առաքումը կիրականացվի առաջիկա 10 տարիների ընթացքում: