Պատկերացրեք, որ թռչող սարքի վրա ռումբ տեղադրված լիներ. Պլատինին՝ Սերբիա- Ալբանիա հետաձգված խաղի մասին
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին իր կարծիքն է հայտնել Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Սերբիա – Ալբանիա խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին:
«Պատկերացրեք, որ թռչող սարքի վրա ոչ թե դրոշ, այլ ռումբ լիներ: Դա շատ վտանգավոր երևույթ է՝ հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքական լարվածություն գոյություն ունի»,-ասել է Պլատինին:
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղի 43-րդ րոպեին մարզադաշտի վերևում անօդաչու թռչող սարք էր հայտնվել, որի վրա փակցված էր եղել Ալբանիայի դրոշը: Երբ անօդաչու սարքը վայրէջք էր կատարել խաղադաշտում, սերբ խաղացողները շտապել էին հեռացնել դրոշը: Արդյունքում ալբանացի և սերբ խաղացողների միջև ծեծկռտուք էր սկսվել, որին միացել էին նաև խաղադաշտ ներխուժած տանտերերի երկրպագուները: Մասսյական անկարգությունների հետևանքով հանդիպումը դադարեցվել էր: