Մոսկվայի կոմունալ ծառայությունները ցուրտ եղանակի պատճառով սկսել են ջեռուցման սեզոնը
ՌԴ մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ցուրտ եղանակի պատճառով արդեն սկսել են ջեռուցել բնակարանները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ջեռուցման մատակարարումը կիրականացվի մի քանի փուլով: Այն կավարտվի մոտակա 5 օրվա ընթացքում,- նշել է Մոսկվայի քաղաքպետի տեղակալ Պյոտր Բիրյուկովը:
Ըստ գոյություն ունեցող կանոնակարգի՝ Մոսկվայում ջեռուցման սեզոնը սկսվում է այն դեպքում, երբ 5 օրվա ընթացքում օդի միջին ջերմաստիճանը չի գերազանցում 8 աստիճանը:
Ջեռուցումը կմատակարարվի առաջին հերթին մանկապարտեզներին, դպրոցներին, պոլիկլինիկաներին: