Ձյան և ցուրտ եղանակի պատճառով Հունաստանում փակվել են դպրոցները
Հունվարի 10-ին Հունաստանի բոլոր դպրոցներում դադարեցվել են դասերը՝ սաստիկ ցրտի պատճառով, իսկ դպրոցականները լրացուցիչ արձակուրդ են ստացել։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»։
Հունվարի 6-ին «Արիադնա» հակացիկլոնը Սիբիրից բերել է Հունաստանի համար աննախադեպ սառնամանիք և տեղումներ։ Հունվարի 9-ին օդերևութաբանները կանխատեսել էին սառնամանիք և ձյան տեսքով տեղումներ ամբողջ երկրում։ Հունաստանի մայրաքաղաքի իշխանությունները, հաշվի առնելով իրավիճակը, որոշել են հունվարի 10-ին փակել բոլոր դպրոցները։ Որոշումը տարածվում է նաև մասնավոր դպրոցների վրա։ Չեն աշխատում նաև մանկապարտեզները։