Մոսկվայում մեկնարկում է ջեռուցման սեզոնը
Մոսկվայում բնակելի շենքերի ջեռուցումը կմիացվի մինչև մյուս շաբաթվա վերջ: Այդ մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» ասել է «Մոսէներգո»-ի մամլո խոսնակ Սերգեյ Շանդարովը:
«Առաջին հերթին ջեռուցմամբ կապահովվեն բնակելի շենքերի բնակիչները, այնուհետև ջեռուցում կմատակարարվի գրասենյակային ու արտադրական տարածքներին», -ասել է նա: