5558 դիտում
16:43 20-09-2016
Մարդու գլխի փոխպատվաստումը հնարավոր կլինի իրականացնել արդեն 2017 թվականից. գիտնականներ
Մարդկային գլխի փոխպատվաստման վիրահատությունը հնարավոր կլինի իրականացնել արդեն հաջորդ տարվանից, գրում է բրիտանական The Independent պարբերականը։
Թուրինի համալսարանի նյարդավիրաբույժ Սերխիո Կանավարոն Surgical Neurology International միջազգային ամսագրում հրապարակել է վերջին 3 տարիների ընթացքում կենդանիների վրա իր կատարած փորձարկումների արդյունքները։
Հետազոտությունները ցույց են տվել, որ հնարավոր է հաղթահարել վիրահատության գլխավոր խնդիրը՝ վերականգնել ողնուղեղի ֆունկցիան։
Հարավկորեական համալսարաններից մեկի բժիշկների հետ Կանավարոն ամբողջովին կաթվածահարված շան վիզը վիրահատել է, իսկ 2 շաբաթ անց շունը կարողացել է քայլել։ Նույնանման վիրահատություններ են կատարվել առնետների ու մկների վրա։ Մկները վիրահատություններից հետո չեն վերականգնվել, իսկ առնետներից մի քանիսը կարողացել են քայլել։
Միևնույն ժամանակ քննադատները պնդում են, որ Կանավարոյի փորձարկումները բավարար հիմքեր չեն տալիս՝ կատարելու նման վիրահատություններ։ Այդուհանդերձ, նա պատրաստվում է 2017 թվականին կատարել վիրահատություն՝ մարդու վրա։ Վիետնամի բժշկական կլինիկաներից մեկը համաձայնվել է տարածք տրամադրել Կանավարոյին՝ վիրահատության համար։
Նմանատիպ նյութեր
1216 դիտում
11:32 10-11-2023
Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը
2018 դիտում
21:34 10-05-2014
Մարդու ձեռքսեղման ուժի չափմամբ հնարավոր է որոշել նրա կենսաբանական տարիքը. գիտնականներ
1348 դիտում
16:31 16-05-2020
Արցախում հնարավոր կլինի նոր կորոնավիրուսի թեստավորում իրականացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
547 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
619 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
553 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար