211652_close_icon
views-count34061 դիտում article-date 13:00 20-09-2016

Նախագահ Սերժ Սարգսյանը նոր նախարարներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել պաշտոնի ազատման ու նշանակման մասին, համաձայն որոնց՝ Ալեքսան Հարությունյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: Վարդան Արամյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ֆինանսների նախարար։ Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար: Իգնատի Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար: Աշոտ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նմանատիպ նյութեր