211652_close_icon
views-count832 դիտում article-date 14:10 05-11-2026

«Դուք վարչապե՞տ եք, թե ցուցարար». Փաշինյանը հայտարարեց, որ հիմա էլ է ընդդիմադիր

Հիմա կոնկրետ օրակարգ կա, և քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների խնդիրն է, ձևավորել և արտահայտել ժողովրդի կամքը, և ինչ-որ առումով, ես այո, ընդիմադիր եմ, որովհետև 8 տարի և հիմա էլ պայքարում եմ տասնամյակներով, երբեմն հարյուրամյակներով կարծրացած երևույթների դեմ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքն արդեն 8 տարի է՝ իշխանության է, սակայն կրկին խոսում է հանրությանը փողոց հանելու և հանրային ճնշում գործադրելու մասին, ի վերջո, ինքը հիմա վարչապետ է, թե՞ ցուցարար, գրում է news.am-ը։

«Ես պայքարում եմ այն երևույթի դեմ, որ պսեվդո էլիտաները իրենց նեղ շահերից ելնելով չակերտավոր հայրենասիրական թեզերով են սնում հանրությանը։ Դա ընդդիմության տիպիկ գործելակերպն է։ Իմիջիայլոց, այդ երևույթները մինչև այսօր կան դպրոցներում, որոնք տասնյակ տարիներով արմատացած են։ Ինչ–որ հնարովի, կեղծ թեզերի, չակերտավոր հայրենասիրության, հայրենասիրական թեզերով տանում են ապապետական ճանապարհով։ Հայրենասիրության այն մոդելը, որը մեզանում ներդրված է, և որը ձևավորվել և ներդրվել է ուշ 40-ականներին և վաղ 50-ականներին, 60-ականներին, այդ մոդելը նրա համար է, որ մենք պետություն չունենանք, որ մենք պետականություն չունենանք, որ մենք շարունակենք լինել դեգերող, պանդուխտ։

Հիմա էլ հերթական կեղծ թեզերն են դարձել հիմնական փաստարկը. ով փաստարկ չունի, խոսում է Ալիևից ու Ադրբեջանից։ Մենք պետք է մենք ուշադրություն դարձնենք, որ աշխարհին նայում ենք ուրիշի առաջարկած ձևակերպումներով և հայացքներով։ Երբեմն այդ հայացքները արևմուտքում են, երբեմն՝ արևելքում, երբեմն՝ հյուսիսում, կամ երբեմն՝ հարավում։ Մեր խնդիրն այն է, որ մենք մեր սեփական հայացքով նայենք աշխարհին, մեր երկրին, մեր պետությանը և կենտրոնացած լինենք մեր պետության շահերի վրա»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր