5205 դիտում
13:39 20-09-2016
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների խորհրդի 18-րդ նիստին
ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը, Օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանի գլխավորությամբ, 2016թ. սեպտեմբերի 12-13-ը Ղրղզստանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ - КСОНР) հերթական` 18-րդ նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Միջոցառմանը քննարկվել են ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների ընթացիկ համագործակցության հարցեր, այդ թվում՝ հարկային օրենսդրության խախտումների դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության իրավապայմանագրային բազայի կատարելագործման, հարկային մարմինների համար կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով ԱՊՀ անդամ պետությունների բազային ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ, ինչպես նաև՝ 2005 թվականի հունիսի 3-ի՝ «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագրի» իրագործման խնդիրները:
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
22:21 06-10-2023
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 30-րդ նիստին
Այս բաժնից
658 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
1642 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել