1003 դիտում
22:21 06-10-2023
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 30-րդ նիստին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեին նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Ղազախստանի Հանրապետությունում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 30-րդ ամենամյա նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի հարկային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՊՀ Գործադիր կոմիտեից։
Արդեն 30 տարի է՝ համակարգող խորհուրդը հարկային ժամանակակից օրակարգի կարևոր հարցերի շուրջ ապահովում է ակտիվ երկխոսություն՝ ԱՊՀ տարածաշրջանի երկրների հարկային մարմինների միջև: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից, այս տարվա նիստի գլխավոր թեման էր՝ «Տեխնոլոգիական (թվային) լուծումների, մեծածավալ տվյալների վերլուծության մեթոդների օգտագործումը հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով»։ Նիստի ընթացքում մասնակիցները հանդես են եկել նշված ուղղություններով իրենց երկրներում իրականացվող աշխատանքների մասին զեկույցներով և շնորհանդեսներով։ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին թվային լուծումների, մեծածավալ տվյալների վերլուծության մեթոդների օգտագործման հարկային վարչարարության արձանագրված ձեռքբերումները և ապագա ծրագրերը։
Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են նաև համակարգող խորհրդի միջնաժամկետ և տարեկան գործունեության արդյունքները, ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը, խորհրդի առաջիկա անելիքները, ինչպես նաև ընդունել են մի շարք կազմակերպչական և ծրագրային որոշումներ։ Հաջորդ տարվա նիստի համար որպես գլխավոր թեմա է ընտրվել «Ավելացված արժեքի հարկի վարչարարման թվային լուծումները՝ ուղղված վճարումների թափանցիկությանը և վերադարձի պարզեցմանը»:
Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024թ. երկրորդ կիսամյակում՝ Ղրղըզստանի Հանրապետությունում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր
772 դիտում
18:32 15-11-2024
ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ Մեսրոպյանը
724 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին