211652_close_icon
views-count8518 դիտում article-date 10:30 20-09-2016

Հրանուշ Հակոբյանը նախարարի պաշտոնը փորձում է պահպանել Կարապետյան եղբայրների միջոցով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ այլոց հետ միասին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նույնպես ցանկանամ է պահպանել իր պաշտոնը գոնե մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, չնայած երեկ նա լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «վայ նրան, ով կառչած է իր պաշտոնին»։ Տիկին Հակոբյանը նախարարի իր պաշտոնը փորձում է պահպանել Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրների միջոցով: Ինչպես հայտնի է, Հրանուշ Հակոբյանը և Կարապետյանները խնամիական կապ ունեն, իսկ Կարապետյանները լավ հարաբերություններ ունեն նորանշանակ վարչապԵտ Կարեն Կարապետյանի հետ և վերջինս թե Ռուսաստանում, թե Հայաստանում վայելում է երկու եղբայրների աջակցությունը։ Հիշեցնենք, որ Հրանուշ Հակոբյանը հենց նույն Կարապետյան եղբայրների շնորհիվ է ստացել նախարարի պաշտոնը։ Նշենք նաև, որ զուգահեռաբար կա կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու քննարկում, որի համաձայն սփյուռքի նախարարությանը պետք է վերամիավորվի արտգործնախարարությանը, ինչպես մինչև առանձնանալն այդ գերատեսչության կառույցներից մեկն էր»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր