2219 դիտում
09:30 23-12-2016
ՀՀԿ-ն Թունյանի միջոցով փորձում է խանգարել տեղամասերում նկարահանող սարքերի տեղադրմանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար ստեղծված միջկուսակցական՝ իշխանական և ոչիշխանական ուժերի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի՝ երեկ երեկոյան նախատեսված նիստը տեղի չի ունեցել։
Նիստում նախատեսված էր վերջնական տեսքի բերել տեսախցիկների ձեռքբերման, տեղադրման և սպասարկման գործընթացի համար մրցույթի հայտարարությունը։ Մեզ հայտնի դարձավ, որ «էկենգ» ընկերության տնօրեն և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հասարակական հիմունքներով խորհրդական Արթուր Թունյանը ՀՀԿ-ի կողմից մասնակցում է հանձնաժողովի նիստերին, թեև հանձնաժողովի անդամ չէ։ Փոփոխությունները կյանքի կոչելու հարցում խնդիրներ են առաջացել, քանի որ ՀՀԿ-ն Թունյանի միջոցով փորձում է խանգարել ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրմանը, չի համաձայնում նաև տարածքի մուտքի մոտ տեսախցիկներ տեղադրելուն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
23178 դիտում
09:55 13-03-2018
Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ. «Հայկական ժամանակ»
1075 դիտում
12:36 16-02-2024
Արևմուտքը փորձում է ցնցել իրավիճակը Հրվ. Կովկասում և խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը. Պատրուշև
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը