Ֆրանսիան մինչև 2020 թվականն ամբողջովին կհրաժարվի պլաստիկե սպասքից
Ֆրանսիայում հավանության է արժանացել օրինագիծը, համաձայն որի սպասքի բոլոր պարագաները՝ պլաստիկե ափսեները, բաժակներն ու այլն այսուհետ պետք է պատրաստվեն միմիայն կենսաբանական մաքուր նյութերից, հաղորդում է The Independent թերթը։
Օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականին, հանդիսանում է կլիմայական փոփոխությունների լուծման հարցով ֆրանսիական իշխանությունների շակած մասշտաբային ծրագրի մի մասը։
Օրինագիծը հավանության է արժանացել նաև մի շարք էկոլոգիական կազմակերպությունների կողմից, չնայած որոշները քննադատում են ծրագրի հեղինակներին՝ հայտարարելով, որ վերջիններս խախտում են Եվրամիության ապրանքների ազատ տեղաշարժման մասին սկզբունքը։