Նոր Կյանք գյուղում ՔՊ-ի թեկնածուն հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուին
Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մայիս Սարգսյանը համայքի ղեկավարի ընտրությունում պարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Գարիկ Սարգսյանին:
Նոր Կյանքում ձայները բաժշխվեցին հետեւյալ համամասնությամբ՝
Մայիս Աբրահամյան՝ 400
Գարիկ Սարգսյան՝ 469
Անվավեր՝ 46
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու թեկնածուներից երկուսը՝ Դավիթ Բազյանն ու Սարգիս Սարգսյանն առավելագույն ձայներով ընտրվեցին Նոր Կյանքի ավագանի, իսկ Հարություն Ծատուրյանը չկարողացավ հավաքել բավարար ձայներ:
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում էլ գյուղապետի պաշտոնում վերընտրվեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը՝ ստանալով 1017 ձայն, անկուսակցական Հենրիկ Ասատրյանը ստացավ 485 ձայն, իսկ ՔՊ-ի թեկնածու Արսեն Նազարյանը 132 ձայն: Անվավեր քվեաթերթիկները կազմել են 42: