3363 դիտում
14:56 13-05-2015
Ով Աբովյանում կփոխարինի Գագիկ Ծառուկյանի փեսային. ՀՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը կպաշտպանեն նույն թեկնածուին
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրումները այսօր սկսվել են: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀԿ-ն սատարելու է Վահագն Գեւորգյանին, ով երկար տարիներ է, ինչ ԱԺ-ում փորձագետ է: Ավելին` Գագիկ Ծառուկյանի օգնականն է: Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ «Կինգ դելյուքս» ընկերության սեփականատեր, Գագիկ Ծառուկյանի սանիկ ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Սակայն, թե ՀՀԿ-ն, թե Գագիկ Ծառուկյանը պաշտպանելու են Վահագն Գեւորգյանի թեկնածությունը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ թեկնածուները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Սակայն այս պահի դրությամբ դեռ ոչ ոք չի ներկայացրել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ կառավարությունը նիստ պետք է հրավիրի եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու որոշում ընդունի: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Որոշման հրապարակումից 40-րդ օրվա վերջին կիրակի օրը կանցկացվեն ընտրությունները, ինչը ենթադրում էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերջերս նշանակվեց Կոտայքի մարզպետ, ինչից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց:
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
13:56 30-04-2015
Հայտնի է Աբովյանի քաղաքապետի ընտրության օրը. ո՞վ կփոխարինի Գագիկ Ծառուկյանի փեսային
5517 դիտում
10:50 08-06-2015
Հայտնի է, թե ով կփոխարինի Աբովյանի քաղաքապետի պաշտոնում Գագիկ Ծառուկյանի փեսային
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը