2015 թվականին Ռոլանդ Գասպարյանը ստեղծեց բջջային հավելված, որը Հայաստանում առաջինն էր իր տեսակով: Հավելվածը նախատեսված է Android և IOS համակարգերով աշխատող հեռախոսների համար:
Այս հավելվածով կարող են մշտապես ծանոթանալ «Ռեինկարնացիա»-ին վերաբերող նորություններին, լսել նոր երգերը, դիտել տեսահոլովակները, ծանոթանալ առաջիկա համերգներին և միջոցառումներին, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ հետևել խմբի համերգներին: