211652_close_icon
views-count19146 դիտում article-date 13:42 18-09-2016

Էջմիածնում 54-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու կողաշրջվել. մի քանի ընտրատեղամասեր հոսանքազրկվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:30- սահմաններում Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ, 54-ամյա Ռուստամ Սադոյանը Երևան-Մարգարա ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ «Վան» ռեստորանային համալիրի մոտ, իր վարած Mercedes մակնիշի 09 ՕՍ 038 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանն ու կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ կար են դրել նրա ականջին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Արշակ Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտլրագրողը հայտնում է, որ էլեկտրասյան տապալման պատճառով մի քանի տեղամասերում հոսանքազրկումներ էին տեղի ունեցել, սակայն Էջմիծանի գործղ քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի միջամտության շնորհիվ կարճ ժամանակում ժամանեցին Էլեկտրացանցի աշխատակիցները, ովքեր վերացրեցին վթարը: Հավաքվածներն էլ կատակում էին, ասելով. «Եթե ընտրություն չլիներ՝ երևի մի քանի օր էս ստոլբեն պառկած մնար»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր