Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Սեպտեմբերի 15-ից 16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Հաղթանակ կամրջի տակ՝ մոտ 300 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Միասնիկյան 117 հիվանդանոցին հարակից՝ 1200 քմ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի 9-րդ փողոցի թիվ 1 տան բակում՝ մոտ 180 հակ, Գեղարքունիաի մարզի Գավառ քաղաքի Ազատության 6-րդ փողոցի 3-րդ նրբանցքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 4 հիմնական դպրոցի մոտակայքում ՝ 150 քմ, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ մոտ 1000 քմ, Գորիս-Կապան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին՝ մոտ 100 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: