34263 դիտում
10:15 16-09-2016
2,5-ամյա երեխայի մահվան փաստով SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո քննչականի պետի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի կարգադրությամբ նույն բաժնի ավագ քննիչ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 130 հոդվածի (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի (Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում) հատկանիշով։
Նշված արարքի համար պատիժ է սահմանված՝ 2-6 տարի ազատազրկում։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/13/95432/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, մի քանի օր էր՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում բնակվող Հռիփսիմե Ղարիբյանը չգիտեր՝ ինչ պատասխանի 2,5 տարեկան երկվորյակ տղային՝ Սամվելին: Երեխան քանի օր էր՝ կանգնում էր եղբոր՝ Հարությունի մեծադիր նկարի առջև ու անընդհատ կրկնում. «Մամա, Աութ, մամա Աութ»: Ի՞նչ իմանար երեխան, որ եղբայրը, ով իրենից 5 րոպե առաջ էր ծնվել, այլևս չկար:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում երկվորյակների մայրը՝ Հռիփսիմեն ասել էր. «Սեպտեմբերի 5-ին երեխան մի քիչ թուլություն է ունենում և ջերմում է: Նրան տեղափոխում են Երևանի Բաբլոյանի անվան հիվանդանոց, որտեղ հետազոտելուց հետո տեղափոխում են Ծերեթելի փողոցի վրա գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխան ինքնուրույն քայլելով, խոսելով մտնում է հիվանդանոց՝ իմ ձեռքը բռնած: Հանձնում ենք բժիշկներին, ովքեր միանգամից ոչ տանում, ոչ բերում են, պատասխանում են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մեր հարցին՝ ինչպե՞ս կարող է ծանր երեխան քայլելով ու խոսելով մտնի հիվանդանոց, նրանք չեն կարողանում պատասխան տալ, այլ միայն ասում են՝ մայրիկ, դուք դրսում սպասեք: Մեկ օր անց երեխայի վիճակը դառնում է օրհասական ու մենք վստահ ենք, որ դա եղել է Ծերեթելիի բժիշկների մեղքով, ովքեր ցուցաբերել են անպատասխանատու վերաբերմունք ու բժշկին ոչ վայել պահվածք: Տեսնելով, որ երեխայի կյանքը մազից է կախված, Ծերեթելիից ռեանիմոբիլով տղայիս տեղափոխում են նորից Բաբլոյանի հիվանդանոց, որտեղ բժիշկները ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի փրկեին մահվան ճիրաններում հայտնված երեխայիս կյանքը»:
[b]Մահացած 2,5-ամյա Հարություն Մարտիրոսյան
[img]/ups/images/0560615001474006605203319.jpg[/img]
[/b][color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
23752 դիտում
18:46 19-08-2016
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո հարուցվել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1486 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)