211652_close_icon
views-count1667 դիտում article-date 19:05 15-09-2016

Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է Գիորգի Սագանելիձեին Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության դինամիկ զարգացում և հույս հայտնել, որ հարաբերությունները կարող են ներառել գործակցության նոր ոլորտներ: Վրաստանի նորանշանակ դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ: Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ շնորհավորել է դեսպան Սագանելիձեին և հույս հայտնել, որ նոր պաշտոնում դեսպանն իր ավանդը կներդնի երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Նմանատիպ նյութեր