211652_close_icon
views-count2241 դիտում article-date 19:21 10-03-2014

Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին

Այսօր՝ մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Սորին Վասիլեին: Պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում: Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնելով մաղթանքների համար` նշեց, որ իր լիազորությունների սահմաններում պատրաստ է աջակցելու հայ-ռումինական պաշտպանական համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր