211652_close_icon
views-count6830 դիտում article-date 16:02 15-09-2016

Արթուր Դավթյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ Ազգային ժողովի` 15.09.2016 թվականին կայացած նիստի ընթացքում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը: Ա. Դավթյանի թեկնածությունն ԱԺ-ին առաջարկել էր ՀՀ Նախագահը` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի և 103-րդ հոդվածի համաձայն: Կենսագրություն. Արթուր Սարգսի Դավթյան Արդարադատության I դասի խորհրդական Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Մասնագիտական գործունեություն ՀՀ Ազգային ժողովի` 15.09.2016 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ 2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ 2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ 2008-2012թթ. - ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ 2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ 2006-2007թ.- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ 2000-2006թթ. – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում»: Կրթություն 2005թ. – Իրավաբանական գիտությունների թեկնածու 2001-2004թթ. – ԵՊՀ, ասպիրանտուրա 1999-2001թթ.- ԵՊՀ , մագիստրատուրա 1995-1999թթ. – ԵՊՀ, բակալավրիատ Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր