ԵՄ երկրների ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի պաշտոնավորների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառումը
ԵՄ երկրների արտգործնախարարները քննարկել են հնարավոր պատժամիջոցների կիրառումը Ուկրաինայի պաշտոնավորների նկատմամբ, այս մասին հաղորում է РИА «Новости»-ին հղում անելով Լիտվիայի արգործնախարար Լինասա Լինկյավիչուսին:
«Բանավեճի արդյունք այսպիսին է: Մենք ի նկատի չունենք այն միջոցների, որոնք կիրառվելու են հենց այս գիշեր: Մենք խոսոում ենք այն միջոցների մասին, որոնք կլինեն «սեղանին»,-ասել է Լինկյավիչուսը:
«Եթե ինչ որ բան ընթանա ոչ այնպես, մենք անհապաղ կարձագանքենք: Մենք չպետք է հպարտանանք պատիժների հնարավորությամբ, դրանք վերջին միջոցներն են»,-ավելացրել է նա լրագրողերի հետ զրույցում: