211652_close_icon
views-count28991 դիտում article-date 10:23 12-12-2015

«Շումախերական» վթար Արմավիրի մարզում. 51-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գազալցակայանում, իսկ հարվածի արդյունքում շպրտվել են Mercedes-ն ու Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Փարաքար գյուղի Սարյան փողոցի 12 տան բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Հովսեփյանը Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Ջիվանի 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորվող 44-ամյա Վարդգես Արամյանին պատկանող Mercedes E 320 մակնիշի 69 NO 009 համարանիշի ավտոմեքենային, շպրտել այն մի քանի մետր, իսկ հետո բախվել 32-ամյա Սարո Խալաթյանին պատկանող Nissan Style մակնիշի 48 MQ 888 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և կարելի է հրաշք համարել, որ հարվածի արդյունքում էլ պայթյուն տեղի չի ունեցել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն մինչ նրանց ժամանումը գացալցակայանի աշխատակիցները ձեռնարկել են անվտանգության անհրաժեշտ գործողություններ: Ֆոտլրագրողը հայտնում է, որ վթարի արդյունքում էլ վնասվել են գազալիցքավորման սարքն ու պատը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր