Դոնբաս են ժամանել Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները
Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը և Ժան-Մարկ Էյրոն այսօր առավոտյան ժամանել են Դոնբաս, հաղորդում է DW-ն։
Նախ, նրանց ինքնաթիռը թռել է Կրամոտորսկ, որտեղ հանդիպել են ԵԱՀԿ առաքելության դիտորդների հետ, ինչից հետո ուղևորվել են Սլավյանսկ։
Շտայնմայերի ու Էյրոյի ժամանման հետ կապված՝ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ցուցարարները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված է եղել «Մենք ասում ենք Ո՛Չ՝ Դոնբասի հատուկ կարգավիճակին»։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է լրագրող Յուրի Կարինը։