Սիրիայի հրադադարը երկարաձգվել է 48 ժամով
Ժնևում շուտով իր աշխատանքները կսկսի Սիրիայում ԻՊ-ի դեմ հարվածների կոորդինացման հարցով ռուս-ամերիկյան կենտրոնը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-իմամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդում է DW-ն, Վաշինգտոնի հայտարարությամբ՝ Սիրիայում հրադադարի հաստատման ֆոնին զգալիորեն նվազել են բռնությունները։
Բացի այդ, Մոսկվան ու Վաշինգտոնը որոշել են 48 ժամով երկարաձգել հրադադարի ռեժիմը։ Այդ մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լավրովի ու Քերրիի միջև հեռախոսազրույցի արդյունքում։
Հիշեցնենք, որ հրադադարին, որը ձեռք է բերվել 13-ժամյա բանակցություններից հետո, միացել են նաև Սիրիայի ընդդիմադիր ուժերը։ Եթե այն պայպանվի 7 օր, ապա ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կսկսեն «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների դեմ համատեղ պայքարի պլան մշակել։