2576 դիտում
09:54 15-09-2016
Դժբախտ է այն երկիրը, որը կարիք ունի հերոսների. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բերտոլդ Բրեխտի «Գալիլեյի կյանքը» պիեսում կա հանրահայտ մի դրվագ, երբ իտալացի գիտնականին շատ են նեղում, նրա աշակերտը՝ Անդրեան, զայրացած բացականչում է. «Դժբախտ է այն երկիրը, որը հերոս չունի»։ «Ոչ,– պատասխանում է գիտնականը,– դժբախտ է այն երկիրը, որը կարիք ունի հերոսների»։
Այսինքն՝ ցանկալի վիճակն այն է, որ երկրում ամեն ինչ այնքան կարգավորված լինի, պետական մեխանիզմներն այնքան արդյունավետ աշխատեն, որ ոչ մի արտակարգ, ֆորսմաժորային, հերոսական ջանքեր չպահանջվեն։ Երկրի ուժեղ, խարիզմատիկ լիդերի պահանջարկը նույն շարքից է։ Երբ ասվում է՝ «ուժեղ առաջնորդ», սովորաբար նկատի ունեն մի անձնավորության, որը րոպեն մեկ գոռգոռում է իր ենթակաների վրա, թերանալու դեպքում հրամայում է նրանց «գլխատել», ինչպես նաև ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իր կառավարումից։
Եթե երկիրը հերոսի կարիք ունի, ուրեմն ամեն ինչ այնքան է ապականված, որ մարդիկ սովորական, ոչ հերոսական առօրյայից որևէ դրական բան չեն սպասում»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
937 դիտում
16:11 31-12-2022
Փոփոխություններ բերող առաջնորդների, կարող ու կամային մարդկանց կարիք ունի մեր երկիրը. Մանե Թանդիլյան
3872 դիտում
15:02 01-02-2015
SHAMSHYAN.com-ը խնդրում է օգնության ձեռք մեկնել 60-ամյա քաղաքացուն, որը շտապ վիրահատության կարիք ունի
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»