211652_close_icon
views-count2611 դիտում article-date 20:09 14-09-2016

Ալեքսանդր Չեֆերինը ընտրվեց ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի արտահերթ կոնգրեսը: Կոնգրեսի ընթացքում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ՈՒԵՖԱ-ի նախագահ ընտրվեց սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը, որը ստացավ 42 ձայն: Նրա մրցակից հոլանդացի Միքայել վան Պրաագը հավաքեց 13 ձայն: Այսպիսով, Չեֆերինը դարձավ ՈՒԵՖԱ-ի հիմնադրման օրվանից (1954 թ.) կազմակերպության 7-րդ նախագահը՝ Էբբե Շվարցից (Դանիա), Գուստավ Վիդերկերից (Շվեյցարիա), Արտեմիո Ֆրանկիից (Իտալիա), Ժակ Ժորժից (Ֆրանսիա), Լեննարտ Յոհանսոնից (Շվեդիա) և Միշել Պլատինիից (Ֆրանսիա) հետո: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ՈՒԵՖԱ-ի նախագահական ընտրություններում սատարելու է Ալեքսանդր Չեֆերինին:

Նմանատիպ նյութեր