3161 դիտում
17:35 11-04-2017
Ապրիլի 12-ին Հայաստան է ժամանում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 12-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկօրյա այցով կժամանի Հայաստան: Ժամը 17:00-ին կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը, որը կիրականացնեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառման լուսաբանումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ առնչություն չի ունենալու միջոցառման լուսաբանման կազմակերպման կամ լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադրման հետ կապված:
Նույն օրը՝ ժամը 18:30-ին, ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ շրջայց կկատարի՝ ծանոթանալով ակադեմիայի ենթակառուցվածքներին: Շրջայցից հետո կկայանա հանդիպում/բրիֆինգ լրագրողների հետ:
Այս միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 24:00, հաստատեն իրենց մասնակցությունը միջոցառմանը՝ [email protected] էլ. հասցեին ուղարկելով նամակ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Հաստատում եմ իմ մասնակցությունը» և նշելով լրագրողի անուն ազգանունը, զբաղվածության ոլորտը (ինտերնետ ռեսուրսի լրագրող, տպագիր լրատվամիջոցի լրագրող, ֆոտոթղթակից, TV լրագրող) և իր ներկայացրած լրատվամիջոցի անունը: Ապրիլի 10-ին՝ ժամը 24:00-ից հետո ստացված մասնակցության հայտերը չեն ընդունվելու և հաշվի չեն առնվելու:
Նմանատիպ նյութեր
1567 դիտում
17:09 07-02-2019
Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահ
1765 դիտում
16:57 05-04-2023
Ալեքսանդր Չեֆերինը 3-րդ անգամ ընտրվեց ՈՒԵՖԱ-ի նախագահ
1933 դիտում
16:04 24-12-2023
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին
Այս բաժնից
1045 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1279 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը