Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահ
                        Հռոմում կայացան ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունները՝ կազմակերպության 43-րդ Կոնգրեսի շրջանակներում:
ՈՒԵՖԱ-ի գործող ղեկավար Ալեքսանդեր Չեֆերինը միաձայն վերընտրվել է նախագահի պաշտոնում ևս չորս տարով. մինչև 2023 թվականը:
51-ամյա սլովենացին այդ պաշտոնի համար միակ թեկնածուն էր: 
Չեֆերինը ՈւԵՖԱ-ն գլխավորում է 2016 թվականի սեպտեմբերից: Մինչ այդ նա Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

