211652_close_icon

ՀՀ ՊՆ-ում կայացել է հանդիպում Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խմբի անդամների հետ

views-count1547 դիտում article-date 14:47 14-09-2016
ՀՀ պաշտպանական ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով սեպտեմբերի 13-ին Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խումբը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները, սահմանադրական փոփոխությունների իրագործման շրջանակներում պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումներն ու Մեծ Բրիտանիայի փորձին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր