2050 դիտում
14:54 14-09-2016
ԱՄՆ-ն չպետք է թերագնահատի ռուս-չինական դաշինքի ստեղծման ռիսկը. Financial Times
Միացյալ Նահանգները պետք է զգոն լինի և չթերագնահատի Ռուսաստանի ու Չինաստանի միջև հակաարևմտյան միություն ստեղծելու ռիսկը, գրում է Financial Times թերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ «սառը պատերազմի» ժամանակ ամերիկյան հետախուզությունը աչքից բաց թողեց ռուս-չինական պառակտումը, ինչն էլ դարձավ իր ամենամեծ ձախողումներից մեկը պատմության մեջ, քանի որ, եթե ԱՄՆ-ի իշխանությունները տեղյալ լինեին գործից, ապա կարող էին ելք գտնել՝ օգտվելու երկու հզոր պետությունների միջև տարաձայնությունից։
Այժմ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները հակառակ սխալը կարող են գործել։ Վերլուծաբանների մեծ մասը չի հավատում ՌԴ-ի ու Չինաստանի միջև ամբողջական միություն ստեղծելու հավանականությանը, սակայն խոստովանում է, որ երկկողմ հարաբերություններն արագորեն զարգանում են։
Թերթը նշում է, որ ավանդական Չինաստանը խուսափում է լուրջ դաիշինքներից, սակայն ներկայիս նախագահ Սի Ցզինպինը զգալիորեն մեղմել է իր վերաբերմունքը պաշտոնական դաշինքների ստեղծման հանդեպ։ Միայն վերջին 3 տարիների ընթացքում նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել է 17 անգամ։
Ռուսաստանի համար Չինաստանի հետ միությունը որոշակի ռիսկեր է պարունակում, այն կարող է տարածաշրջանային պոտենցիալ դաշնակիցներին հեռացնել իրենից։ Մոսկվան նույնպես մտահոգ է Հեռավոր Արևելքում ժողովրդագրական խնդրով։
Նմանատիպ նյութեր
1455 դիտում
17:41 27-02-2014
«Բորուսիա»-ն չպետք է թերագնահատի «Զենիթ»-ին. Շապյուիզա
1267 դիտում
14:00 12-11-2014
Աշխարհում հնացած ատոմային ռեակտորները փակելու համար 100 մլրդ դոլար կպահանջվի. The Financial Times
Այս բաժնից
1075 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1486 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1285 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը