ԱՄՆ-ն չեղարկել է Թրամփ-Պուտին հանդիպումը Մոսկվայի կոշտ պահանջների պատճառով. Financial Times
Financial Times-ը, հղում ամենով իր աղբյուրներին հաղորդում է, թե Վաշինգտոնը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը, երբ իր կոշտ պահանջներն ամրագրող փաստաթուղթ է ուղարկել Վաշինգտոն։
Ըստ FT-ի՝ Ռուսաստանի ներկայացրած հուշագիրը պահանջել է Կիևից գնալ տարածքային զիջումների, կրճատել Ուկրաինայի զինված ուժերը և երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին չմիանալու մասին։
Ռուսաստանը նաև պահանջել է վերահսկողություն ամբողջ Դոնբասի նկատմամբ։
Թերթի աղբյուրներից մեկը նշել է, որ ԱՄՆ նախագահը «տպավորված չէ» Ռուսաստանի այս դիրքորոշումից։
Դոնալդ Թրամփը օրերս հայտարարել էր, թե առայժմ նպատակահարմար չի համարում հանդիպել Պուտինի հետ, Կրեմլի ղեկավարն արձագանքել էր, թե խոսքը թերևս բանակցությունների հետաձգման մասին է, ոչ թե չեղարկման: