«Բորուսիա»-ն չպետք է թերագնահատի «Զենիթ»-ին. Շապյուիզա
Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին հարձակվող Ստեֆան Շապյուիզան գնահատել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և «Զենիթ»-ի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Յուրգեն Կլոպը սաները այս թիմերի առաջին խաղում, հյուրընկալվելիս 4:2 հաշվով պարտության մատեց ռուսական ակումբին:
« «Բորուսիա»-ն իսկապես հիանալի առավելության է հասել «Զենիթ»-ի նկատմամբ: Հավանաբար, դորտմունդյան ակումբը կկարողանա անցնել այն ճանապարհը, որը անցավ նախորդ խաղարկության ընթացքում: Այդուհանդերձ առջևում «Զենիթ»-ի հետ պատասխան հանդիպումն է և չի կարելի թերագնահատել մրցակցին: Երբ նման դեպքերում դու քեզ հանգիստ ես զգում, ապա դրա մեջ որոշակի վտանգ է պարունակում: «Զենիթ»-ին դժվար էր այն առումով, որ թիմը մինչ այդ խաղը զրկված էր խաղային պրակտիկայից»,-ասել է Շապուիզան: