Չեմպիոնների Լիգա. «Բարսելոնան» ու «Բավարիան» մեկնարկեցին ջախջախիչ հաղթանակներով, Մեսին` հեթ-տրիկի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կայացան Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 1-տուրի 8 հանդիպումները: Կատալոնական «Բարսելոնան»` Իսպանիայի առաջնության վերջին տուրում պարտություն կրելով «Ալավեսից», ողջ զայրույթը թափեց շոտլանդական «Սելթիկի» վրա` 7:0: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին:
Մյունխենի «Բավարիան» 5:0 հաշվով ջախջախեց «Ռոստովին»: Տուրի մյուս հանդիպումները` ստորև
Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար 1-ին տուր
[b]A խումբ
[/b]ՊՍԺ - «Արսենալ»՝ 1:1
Էդինսոն Կավանի, 1 - Ալեքսիս Սանչես, 78
«Բազել» - «Լուդոգորեց»՝ 1:1
Ռենատո Շտեֆեն, 80 - Կաֆու, 45
[b]B խումբ
[/b]«Դինամո Կիև» - «Նապոլի»՝ 1:2
Դենիս Գարմաշ, 26 - Արկադիուշ Միլիկ, 36, 45+2
«Բենֆիկա» - «Բեշիկթաշ»՝ 1:1
Ֆրանկո Սերվի, 12 - Անդերսոն Տալիսկա, 90+3
C խումբ
«Բարսելոնա» - «Սելթիկ»՝ 7:0
Լիոնել Մեսի, 3, 27, 60, Նեյմար, 50, Անդրես Ինյեստա, 59, Լուիս Սուարես, 75, 88
«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, անձրևի պատճառով հետաձգվել է կկայանա այսօր)
[b]D խումբ
[/b]«Բավարիա» - «Ռոստով»՝ 5:0
Ռոբերտ Լևանդովսկի, 28, 11մ, Թոմաս Մյուլեր, 45+2, Ջոշուա Կիմիխ, 53, 60, Խուան Բերնատ, 90
ՊՍՎ - «Աթլետիկո»՝ 0:1
Սաուլ, 43