211652_close_icon
views-count5563 դիտում article-date 09:02 14-09-2016

Ի՞նչ են խոստացել Կարեն Կարապետյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ, ի վերջո, ստորագրեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։ Այսպիսով, Կարեն Կարապետյանը Հայաստանի 14-րդ վարչապետն է։ Ընդամենը յոթ ամիս անց՝ 2017 թվականի ապրիլի 2-ին, Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ։ Նոր Ազգային ժողովի կազմավորումից հետո կառավարությունը մեխանիկորեն արձակվում է, և նորընտիր խորհրդարանը ձևավորում է իր կառավարությունը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին խոստացել են, որ եթե ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն պահպանի մեծամասնությունը, ապա նա կշարունակի գլխավորել կառավարությունը մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտ՝ 2018 թվականի ապրիլի 9-ը։ Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Կարեն Կարապետյանն այլևս չի կարողանա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնել, քանի որ կսկսի գործել նոր Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ ՀՀ վարչապետը պատգամավորների պես վերջին չորս տարում պետք է մշտապես բնակված լինի Հայաստանում և լինի միայն ՀՀ քաղաքացի։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը կցանկանա ինքը լինել վարչապետ՝ երկրի գլուխը։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ աշխատելու «պայմանագրի» գործողության ժամկետը լինելու է մեկ տարի յոթ ամիս»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր