211652_close_icon
views-count2223 դիտում article-date 21:25 13-09-2016

ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային զորամիավորումում քննարկվել են հրամանատարական պատրաստության կազմակերպման մեթոդները

ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային զորամիավորումում զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ կայացել է քննարկում՝ մասնակցությամբ ենթակա զորամասերի, գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների: Քննարկվել են հրամանատարական պատրաստության կազմակերպման մակարդակի բարձրացման ուղիներն ու մեթոդները: Ուշադրություն է դարձվել հրամանատարական, ուսումնամեթոդական և այլ հավաքների կազմակերպմանը, հրամանատարական և մեթոդական պարապմունքներին, ինչպես նաև թերությունների հայտնաբերմանն ու շուտափույթ բացահայտմանը, կարճատև ժամանակամիջոցում դրանց վերացմանն ուղղված աշխատանքներին: Կարևորվել է հրամանատարական պատրաստության հիմնական սկզբունքի անխափան կիրառումը:

Նմանատիպ նյութեր