211652_close_icon
views-count2488 դիտում article-date 19:06 13-09-2016

Շվեդիայում հատապտուղ հավաքողները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել. նրանցից մեկը ավտոմեքենայով մխրճվել է ամբոխի մեջ

Շվեդիայի Բոլլենս քաղաքում հատապտուղ հավաքողների երկու խմբեր զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Ծեծկռտուքին մասնակցել է ավելի քան 2 տասնյակ մարդ: Նրանցից մեկը ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց ամբողի մեջ, ինչի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոպիտալացվել են: Ըստ Aftonbladet շվեդական պարբերականի՝ տուժածների մեջ են նաև մայր և որդի, ովքեր ոտքերի կոտրվածք են ստացել: Վարորդի տվյալները դեռևս չկան, հայտնի է միայն, որ նա 25 տարեկան է: Վերջինս փախուստի է դիմել դեպքի վայրից: Նրան փնտրում է ոստիկանությունը: Ոստիկանությունը ենթադրում է, որ կոնֆլիկտի պատճառը պայքարն է հատապտուղների համար, քանի որ այս տարի Շվեդիայում բերքի սղություն է զգացվում:

Նմանատիպ նյութեր