211652_close_icon
views-count4319 դիտում article-date 16:24 13-09-2016

Ամերիկյան 2 միջուկային ռմբակոծիչներ թռել են Հյուսիսային Կորեայի սահմանին մոտ

ԱՄՆ-ն 2 գերձայնային միջուկային ռմբակոծիչներ է ուղարկել Հարավային Կորեա՝ ի նշան աջակցության, Փհենյանի կողմից անցկացրած միջուկային փորձարկումներից հետո, հաղորդում է Associated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ B-1B ռմբակոծիչները թռել են հարավկորեական կործանիչների ուղեկցությամբ Օսան ռազմաօդային բազայի շրջանում, որը ընդամենը 120 կմ հեռավորության վրա է գտնվում Հյուսիսային Կորեայի սահմանից։ Մանևրն իրականացվել է կորեական երկու պետությունների միջև հարաբերությունների սրացման ֆոնին։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարից մինչև այսօր Հյուսիսային Կորեան մի շարք միջուկային փորձարկումներ է իրականացրել՝ կոչ անելով ԱՄՆ-ին ընդունել իր՝ միջուկային գերտերություն լինելու փաստը։ Հարավային Կորեան չունի միջուկային զենք, սակայն ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրով աջակցություն է ստանում ԱՄՆ-ից։

Նմանատիպ նյութեր