ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը նախորդ շաբաթ հանդիպումներ է ունեցել ՀՀ Աժ խմբակցություններից մի մասի հետ. իսկ արդեն այս շաբաթ նա կներկայանա ԱԺ-ի ընտրությանը։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում առկա է նրա 2016 թվականի և դրան նախորդ տարիների հայտարարագրերը, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գլխավոր դատախազի դեռևս տեղակալ Արթուր Դավթյանն ունի մեկ առանձնատուն, բազմաբնակարան շենքում մեկ բնակարան և երեք հողամաս։
Այդ պաշտոնում նշանակվելու օրվա դրությամբ նա ուներ 18 միլիոն ՀՀ դրամ գումար։ Նույն տարում նա 12.5 միլիոն դրամ փոխառության է ստացել (վարկ է վերցրել)։ Երեք տարբեր աշխատավարձերից էլ ստացել է մոտ 4.5 միլիոն դրամ եկամուտ։ 2015 թ. նա ստացել է, ընդհանուր առմամբ, 13 միլիոն դրամ, որից ուղիղ 4.5 միլիոնի աղբյուրը չի նշել, այլ հայտարարագրում պարզապես լրացրել է «այլ եկամուտ»։ 2014թ. էլ, երբ Երևան քաղաքի դատախազն էր, 8 միլիոն դրամով վաճառել է իր Volkswagen Touareg 3.2 տեսակի ավտոմեքենան, իսկ այդ տարվա եկամուտը կազմել է մոտ 18 միլիոն դրամ, որից «այլ եկամուտը» կազմել 12.8 միլիոն դրամ։
Գլխավոր դատախազի թեկնածուի կինը՝ Անի Դավթյանը, նախորդ տարի հայտարարագրել է 10 միլիոն դրամ, իսկ եկամուտը կազմել է 650 հազար դրամ, որն էլ գոյացել աշխատավարձից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]