3519 դիտում
21:06 12-09-2016
ՀԱՊԿ-ը ներգրավվելու է ՄԱԿ խաղաղապահ գործունեությանը
ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի հետ բանակցություններ է վարում կոնկրետ տարածաշրջաններում իր խաղաղապահ ուժերն օգտագործելու շուրջ, չնայած դեռևս որոշում չի ընդունվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք մի քանի տարբերակ ենք մշակել ՄԱԿ-ի հետ մեր խաղաղապահներին օգտագործելու վերաբերյալ, և այժմ վերջնամշակում ենք: Սակայն առայժմ կոնկրետ որոշումներ չկան, չնայած ՄԱԿ կենտրոնակայանում այդպիսի բանակցություններ վերջերս ենք վարել, մի քանի ամիս առաջ: Այժմ ես մեկնում եմ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ նախարարական շաբաթին, որտեղ նախատեսված են հանդիպումներ ՄԱԿ խաղաղության աջակցման դեպարտամենտի ղեկավարների հետ: Կքննարկենք նաև մեր խաղաղապահներին օգտագործելու կոնկրետ հարցեր»,- ասել է Բորդյուժան:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է 1992 թվականի մայիսի 15-ին: ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: 2012-ի հունիսին Ուզբեկստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից:
Նմանատիպ նյութեր
1689 դիտում
19:12 29-04-2014
Այսուհետ վետերաններն ավելի ակտիվորեն են ներգրավվելու ոստիկանության գործունեության մեջ. ՀՀ ոստիկանապետ
1543 դիտում
15:13 21-04-2016
Կառավարությունը մշակում է զոհվածների ընտանիքներին եկամտաստեղծ գործունեության մեջ ներգրավվելու կարգ
5250 դիտում
15:12 18-08-2017
«Բազեի» մասնակիցները և ՀԵՀ կամավորները պատրաստ են ներգրավվելու Խոսրովի անտառի վերականգնման աշխատանքներին
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»