211652_close_icon

Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև վիզայի ազատականացում կարող է հաստատվել հոկտեմբերին կամ նոյեմբերին

views-count1625 դիտում article-date 10:44 12-09-2016
Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտնել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում ամենայն հավանականությամբ Ուկրաինայի ու Եվրամիության միջև կսկսի գործել ազատ վիզային ռեժիմ, հաղորդում է Interfax-ը։ «Մեծ հույս ունեմ, որ հոկտեմբերին կամ նոյեմբերին կկայացվի այդ որոշումը»,-ասել է նա։ Կլիմկիմն ընդգծել է, որ ԵՄ-ի բոոր անդամ պետություննեչն աջակցում են Կիևի հետ վիզայի ազատականացման գաղափարին, սակայն խնդիրն այն է, որ Եվրախորհրդարանը քննարկում է միգրացիոն ռիսկերն ու դրա հետ կապված հնարավոր արձագանքները։

Նմանատիպ նյութեր