Երկրաշարժ է գրանցվել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում
Ինչպես հայտնում է Ria.ru-կայքը, կիրակի օրը երկրաշարժ է գրանցվել Մակեդոնիայում։ Ցնցումները տեղի են ունեցել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։
Երկրաշարժի հզորությունը եղել է 5,3 մագնիտուդ։ Ցնցումները գրանցվել են քաղաքից 2 կմ հյուսիս արևելք, որի խորությունը եղել է 10 կմ։
Տուժածների և վնասների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։